Դավիթ Շահնազարյանը մեկուսացել է ՀԱԿ-ից
«Իրատես de facto»-ն գրել է. «Արևմտյան ու ռուսական վեկտորների պայքարը ՀԱԿ-ում նոր փուլ է թևակոխել: Ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում. ՀԱԿ-ից Արամ Զ. Սարգսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի հեռանալուց հետո, որքան էլ պարադոքսալ է, սրվել են անհամաձայնությունները Դավիթ Շահնազարյան-Լևոն Տեր-Պետրոսյան տանդեմում ոչ միայն արևմտյան ու հյուսիսային վեկտորների, այլև ներՀԱԿ-ական խնդիրների շուրջ:
Ըստ ՀԱԿ-ի աղբյուրների` նրանց միջև «անհասկացողության պատ» է առաջացել ՀԱԿ-ի համամասնական ցուցակի առնչությամբ: Դավիթ Շահնազարյանն անհամաձայնություն է հայտնել Գագիկ Ջհանգիրյանի և Սարիբեկ Սուքիասյանի զբաղեցրած տեղերի առնչությամբ, ինչն էլ ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանը հրապարակայնացրել է: Այս փաստը ոմանց կասկածի տեղիք է տվել, թե Տեր-Պետրոսյանը մտածված է դա արել, որ ցույց տա, թե իր հարազատ մարդկանց անգամ ինքը «մերժում»-նեղացնում է ցուցակի «հաշվով», այնպես որ մնացածները ձեն հանելու տեղ չունեն: Բոլոր դեպքերում, տևական ժամանակ է, ինչ Դավիթ Շահնազարյանը, այսպես ասած, ՀԱԿ-ից «մեկուսացած» կյանք է վարում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները