Ա. Հարությունյան. Օղի ներկրողների կյանքը կբարդանա, իսկ արտադրողներինը` կլավանա
Հայաստանի Հանրապետություն օղու ներմուծման նկատմամբ սահմանվել է բարդ ընթացակարգով լիցենզավորման պահանջ, ինչը նշանակում է, որ օղու ներկրմամբ զբաղվող տնտեսվարողների համար այսուհետ լիզենցիայի տրամադրումը նախկին պարզ ընթացակարգից վերածվելու է բարդի:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունիսի 28-ի նիստում հաստատեց «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգիչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի և արտոնագրի ձևերը:
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության այս որոշմանը, նշեց, որ որոշման ընդունումից հետո իրականում ներկրողների կյանքը կբարդանա, իսկ արտադրողների կյանքը կլավանա: Սա ենթադրում է, որ կավելանան տեղական արտադրության օղու սպառման ծավալները, ինչպես նաև գինը կբարձրանա: Սակայն, ըստ նրա, սա թվացյալ լավ է: «Իմ կարծիքով՝ թեև տեղական արտադրության օղու սպառման ծավալները կավելանան, բայց որակով դրանք կզիջեն: Արտադրողները հիմնական շեշետը կդնեն արտադրության ծավալների ավելացման վրա, բայց ոչ որակի»,- նշեց Ա.Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ հայերը կորցրել են իրենց ավանդույթները։ «Հայաստանը կորցրել է իր ավանդույթները: Մենք գինի խմող ազգից վերածվել ենք օղի խմող ազգի»,- ասաց Ա.Հարությունյանը՝ հավելելով, որ վերջին տարիներին հայերը մեկ շնչի հաշվով տարեկան օգտագործում են 15 լիտր օղի, 1,3 լիտր գինի, իսկ ֆրանսիացիները՝ 0,5 լիտր օղի, 48 լիտր գինի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները