Բալոտելլին պատրաստվում է 4 անգամ գրավել Իսպանիայի հավաքականի դարպասը
Գերմանիայի հավաքականի հետ խաղում դուբլի հեղինակ դարձած Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին չի պատրաստվում այսքանով սահմանափակվել: «Եվրո-2012»-ի եզրափակչում նա պատրաստվում է 4 գնդակ ուղարկել իսպանացիների դարպասը:
«Եզրափակիչ խաղում պատրաստվում եմ դառնալ ոչ թե դուբլի, այլ 4 գոլի հեղինակ: Գերմանիայի ընտրանու հետ կիսաեզրափակիչ հանդիպման օրը լավագույնն էր իմ կյանքում, սակայն կիրակի օրը շատ ավելի երջանիկ կլինեմ:
Հուսով եմ` կկարողանանք հաղթել Իսպանիայի հավաքականին, և կարևոր չէ` ինչ ճանապարհով: Եթե այդ խաղում դառնամ գոլի հեղինակ, ապա կստանամ «Ոսկե խաղակոշիկը»: Մենք կհաղթենք, և դա հրաշալի կլինի: Բայց եթե մենք հաղթենք, ու ես չդառնամ գոլի հեղինակ, դա նույնպես հրաշալի կլինի»,- ասել է Բալոտելլին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա