ՕԵԿ-ականն իր քաղաքական ապագան տեսնում է դաշնակցության շարքերում
Շրջանառվող լուրերի համաձայն, նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը ՕԵԿ-ից խորապես հիասթափվելուց հետո իր քաղաքական ապագան տեսնում է դաշնակցության շարքերում: Այս պահին նա դեռ հրապարակավ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել այս կամ այն կուսակցության շարքերը համալրելու վերաբերյալ, սակայն ակտիվ խոսակցություններ են շրջանառության մեջ դրվել այն մասին, որ Բաղդասարյանը մոտ ապագայում վերջնական որոշում կկայացնի: Այս մասին գրել է «Չորրորդ ինքնիշխանությունը»: Ըստ թերթի` Բաղդասարյանը առավել հաճախակի է սկսել կերուխումի սեղանի շուրջ նստել դաշնակցական Գուրգեն Շահինյանի` Քարհանքի Գուգոյի հետ: Իսկ թե ինչքանով են ռեալ այս խոսակցությունները և թե արդյոք փափկասուն ՕԵԿ-ից հետո Բաղդասարյանը կհամաձայնի գնալ Ստամբուլը արյան ծով դարձնող ՀՅԴ-ի հետևից` թերթը չի կարողացել պարզել, քանի որ նախկին պատգամավորը թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները