Փորձագետներ. Ալահշուքյուր Փաշազադեն փորձում է նոր թափով ներխուժել Վրաստան

Հունիսի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Կովկասի մուսուլմանների վարչության ներկայացուցչության պաշտոնական բացման, ինչպես նաև այդ կառույցի նպատակների և հնարավոր գործառույթների մասին Panorama.am-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի և իսլամագետ Սարգիս Գրիգորյանի հետ:

Ալիկ Էրոյանցի կարծիքով` օրերս Թբիլիսիում տեղի ունեցած միջոցառումը, որտեղ հայտարարվեց Թբիլիսիում Կովկասի մուսուլմանների վարչության (կենտրոնը Բաքու) ներկայացուցչությունը հիմնելու մասին, առաջին հայացքից արժանի չէր լինի մեծ ուշադրության և քննարկման առարկա չէր հանդիսանա, եթե չլիներ անցյալ տարի տեղի ունեցած մի իրադարձություն, այն է` 2011 թ. մայիսի սկզբին Վրաստանում ստեղծվեց Վրաստանի մուսուլմանների վարչությունը, որի հիմնական նպատակն է լուծել երկրում մուսուլմանական համայնքի խնդիրները և իրականացնել մզկիթների կառավարումը:

«Դրանով փաստորեն մեծ վնաս էր հասցվում Կովկասի մուսուլմանների վարչության հեղինակությանը, քանի որ նախկինում այդ լիազորությունները վերապահված էին հենց վերջինիս, իսկ նոր կառույցի ստեղծումից հետո, փաստորեն, զգալիորեն թուլանում էր Բաքվի ազդեցությունը Վրաստանի մուսուլմանական համայնքի վրա: Հենց այս հանգամանքն էլ մեծ դժգոհություն առաջացրեց Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավարության մոտ, որոնք քննադատություններ ուղղեցին Վրաստանի իշխանություններին` մեղադրելով նրանց վրաստանաբնակ ադրբեջանցիների և Ադրբեջանի միջև անջրպետ ստեղծելու մեջ»,- նշեց փորձագետը:

Ըստ Էրոյանցի` «Վրացական կողմը, սակայն, ոչ մի կերպ չարձագանքեց վերոնշյալ հայտարարություններին, ավելին` 2011թ. հուլիսի 5-ին Վրաստանի խորհրդարանն ընդունեց կրոնական միավորներին հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ տալու մասին նոր օրինագիծ, որով օգոստոսի 24-ին Վրաստանի մուսուլմանների վարչությունն առաջինն էր, որ ստացավ իրավաբանական անձի կարգավիճակ: Մինչ այդ հունիսի 12-ին կայացել էին ՎՄՎ ղեկավար կազմի ընտրություններ, որտեղ վարչության գլխավոր մուֆտի էր ընտրվել Ջեմալ Պակսաձեն, ով ադրբեջանցի չէր»:

Փորձագետի կարծիքով` «այս ամենն այդպես էլ չկարողացավ հանդուրժել ԿՄՎ ղեկավարությունը, ում կողմից, երկարատև պայքարի և մեծ ֆինանսական միջոցներ ներդնելու արդյունքում Վրաստանում հիմնվեց ներկայացուցչություն, որն, ըստ էության, կփորձի հակադրվել արդեն իսկ գործող ՎՄՎ-ին և կանի ամեն հնարավորը` հետ նվաճելու այն լծակներն ու լիազորությունները, որ ուներ նախկինում»:

«Սակայն այս ամենից լավ հոտ չի գալիս, քանի որ ՎՄՎ-ն հովանավորվում է Վրաստանի իշխանությունների կողմից, իսկ ԿՄՎ դիրքերի ամրապնդումը չի բխում Վրաստանի ղեկավարության շահերից, և այն հանգամանքը, որ ԿՄՎ առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն փորձում է նոր թափով ներխուժել Վրաստան, իհարկե ընդունելի չէ վրացական կողմի համար, ուստի չի կարելի բացառել, որ այս երկու կառույցների միջև առկա հակասությունները հետագայում կարող են վերաճել նաև երկու հարևան երկրների միջև լուրջ լարվածության», եզրափակեց Ա.Էրոյանցը:

Իսլամագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Վրաստանի բնակչությունը դավանաբանական և էթնիկական տեսանկյունից ունի խայտաբղետ կառուցվածք, իսկ ինչ վերաբերում է իսլամ դավանողներին, ապա նրանց քանակը Վրաստանում անցնում է 500 000-ը, որոնց մեջ զգալի թիվ են կազմում իսլամի շիական ուղղության հետևորդները (մեծամասամբ ծագումով ադրբեջանցի), սակայն կան նաև իսլամի այլ ուղղությունների կողմնակիցներ, որոնք իրենց էթնիկ կազմով նույնպես բազմազան են (ադրբեջանցիներ, աջարներ, աբխազներ, չեչեններ և այլն):

«Հունիսի 27-ին Կովկասի մուսուլմանների վարչության ներկայացուցչության (ԿՄՎ) բացումը ուղղված էր 2011 թ-ի հունվարից Վրաստանում գրանցված Վրաստանի մուսուլմանների վարչության դեմ: ՎՄՎ ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ իրենք անկախ են ԿՄՎ-ից, որի կենտրոնը գտնվում է Բաքվում, և ցանկանում են միավորել Վրաստանի մուսուլմաններին, իսկ ընտրված գլխավոր մուֆտի, սուննի Ջեմալ Պակսաձեն հայտարարել է, որ վրացի սուննիները և ադրբեջանցի շիաները որոշել են ստեղծել միասնական վարչություն Վրաստանի մուսուլմանների հարցերով զբաղվելու համար: Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի կարծիքով, Վրաստանի մուսուլմանների վարչության ստեղծումը «ոչ ճիշտ քայլ է»` մատնանշելով այն հանգամանքը, որ այդ կառույցի ղեկավար կազմում ծագումով ադրբեջանցիներ, ինչպես նաև հոգևոր, լուրջ կրոնա-աստվածաբան մասնագետներ ընդգրկված չեն: Ալլահշուքյուր Փաշազադեի նման պահվածքը վկայում է այն մասին, որ նա չի ցանկանում կորցնել ազդեցությունը Վրաստանի մուսուլմանների նկատմամբ»,- պարզաբանեց Ս.Գրիգորյանը:

Ըստ նրա`«մինչ այդ Վրաստանում ՎՄՎ դեմ բազմաթիվ դժգոհություններ են եղել, և ենթադրելի է, որ այս դժգոհություններն ուղղորդվել են ԿՄՎ կողմից»: «Պետք է փաստել, որ ԿՄՎ ներկայացուցչության բացումը խոսում է վրացական հասարակությունում ակտիվացող դավանաբանական խմորումների մասին, որոնցում ակտիվ միջամտում է ԿՄՎ, իր առաջնորդ` Ալլահշուքյուր Փաշազադեի գլխավորությամբ»,- նշեց փորձագետը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}