ՀՅԴ-ում նոր սկանդալ է հասունանում Թալինի քաղաքապետի թեկնածուի շուրջ
Ըստ «Հրապարակ»-ի`ղարաբաղյան-հայաստանյան կառույցների միջև առկա խնդիրները դեռ չմարած`ՀՅԴ-ում նոր սկանդալ է հասունանում:
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը սեպարատ, առանց ՀՅԴ-ին տեղեկացնելու բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ` Թալինի քաղաքապետի ընտրություններում իր «բաջանաղին»` Տիգրան Հարությունյանին քաղաքապետ դարձնելու համար: Տ. Հարությունյանը Թալինի Շղարշիկ գյուղից է, երկար ժամանակ Սամարայում զբաղվել է բիզնեսով, Հայաստան է վերադարձել 2006-ին և Թալինում հիմնել տեխսպասարկման պարկ: Արծվիկ Մինասյանը, ըստ թերթի աղբյուրների, փորձել է հանդիպել Գագիկ Ծառուկյանին` նրա «դաբրոն» ստանալու համար, ինչպես նաև «բանակցել» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որ նրան դարձնի կոնսենսուսային թեկնածու: Սակայն ՀՀԿ-ն մտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրել ՀՀԿ տեղական կառույցի ղեկավար Ժորա Գրիգորյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները