Սիսիանում նախընտրական գործընթացներն ինտրիգային շրջափուլ են թևակոխել
«Հրապարակը» գրել է, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում նախընտրական գործընթացներն արդեն ինտրիգային շրջափուլ են թևակոխել: Թերթը հիշեցնում է, որ Սիսիանում ԲՀԿ-ական գործող քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի դեմ մտադիր է պայքարելու հայտ ներկայացնել Սիսիանի առաջին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գառնիկ Հովակիմյանը: «Սակայն երեկ պարզ դարձավ, որ ՀՀԿ Սիսիանի խորհուրդը որոշել է պաշտպանել այլ թեկնածուի` Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, ՀՀԿ-ական Սամվել Թանգյանին,- գրում է թերթը:- Այս որոշումը կայացվել է նախօրեի երեկոյան: Մարզպետ Սուրեն Խաչատրյանին է այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և խնամու` Ծառուկյանի խաթրը չկոտրելու համար Լիսկային առաջարկել է միանգամից երկու ՀՀԿ-ական առաջադրել` ակնկալելով, որ այդպիսով ընտրողների ձայները կկիսվեն, և արդյունքում կշահի ԲՀԿ թեկնածուն` գործող քաղաքապետը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները