Ջրիկ ճաշ` ԱԺ նախագահի խորհրդականին
«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը խորհրդարանում ականատես է եղել, թե ինչպես է ԱԺ ճաշարանի աշխատակիցը սկուտեղի վրա ջրիկ ճաշ տանում ԱԺ նախագահի խորհրդական, Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի աշխատասենյակ: Պարզվում է` Հերոյանը չի սիրում իջնել ճաշարան և ճաշել բոլորի հետ միասին, և նրան սնելու համար ստիպված են լինում ճաշը երկրորդ հարկից հասցնել երրորդ հարկ` ԱԺ նախագահի հարկաբաժին: «Հերոյանը, ի դեպ, միակը չէ, որ պահանջում է ուտելիքը տանել իր աշխատասենյակ: Սույն արարողությունը ուշադրության է արժանի ոչ միայն այն պատճառով, որ որոշ անձինք չեն սիրում ճաշել բոլորի հետ (տեսնես`ինչու), այլ նաև այն պատճառով, որ այդ ընթացքում, երբ ճաշարանի աշխատակիցները զբաղված են սրա-նրա աշխատասենյակ ուտելիք վազեցնելով, մասնավորապես` Ազգային ժողովի նիստերի օրերին ճաշարանում կատարյալ անկարգություն է տիրում, և ճաշարանի աշխատողները ոչ միայն չեն հասցնում սպասարկել մարդկանց, այլև` նույնիսկ կարգի բերել սեղանները, որոնք «հավերժ» լիքն են ուտելիքի մնացորդներով ու կեղտոտ սպասքով»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները