Ա. Մանուկյան. Ներքին թշնամին ավելի վտանգավոր է (տեսանյութ)
«Մեր երկրում կատարվող լկտիությունները, բեսպրեդելը, անպատժելիության մթնոլորտը ադեկվատ պատասխանի չեն արժանանում»: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` խոսելով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կատարված միջադեպի մասին:
«Երբ թշնամին է սպանում մեր զինվորին, ոտքի են կանգնում շատերը, նաև մտավորականները: Իսկ երբ ներքին տականքն է քո զինվորին սպանում, չեն ըմբոստանում, լուռ են, մինչդեռ ներքին թշնամին ավելի վտանգավոր է, ավելի մեծ վնաս կարող է հասցնել: Վաստակավոր, սերիալային մտավորականություն, փաստորեն, չկա»,- ասաց նա, ապա հարցադրումներ արեց. «Պաշտպանության նախարարությունն արձագանքեց, բայց Հայաստանում կան տարբեր ոլորտներում 130 գեներալ, ո՞ւր են այդ գեներալները: Ինչո՞ւ են մտավորականները լռում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում