Արագածոտնի մարզպետ. Մարզում մթերման խնդիր չի լինի
«Մեր մարզում մթերման հետ կապված խնդիրներ չկան: Ես անընդհատ հանդիպումներ եմ ունենում համայնքների ղեկավարների հետ և բոլորին զգուշացրել եմ, որ ցանկացած նման խնդրի դեպքում դիմեն մեզ, որպեսզի այդ խնդիրներին մարզպետարանի մասշտաբով լուծումներ առաջադրենք»,- Panorama.am-ի հարցին, թե՝ հաշվի առնելով այն փաստը, որ գյուղացիները մշտապես բողոքում են մթերման հետ կապված խնդիրներից, ինչպիսի լուծումներ ունի մարզպետարանը, ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Հարցին, թե՝ բերքառատության առումով ինչպես կգնահատեք իրավիճակը Արագածոտնի մարզում, մարզպետը նշեց, որ այս տարի բավականին հաջող տարի էր և միայն ցորենի առումով խնդիրներ կլինեն:
Հարցին, թե նախորդ տարի նախագահի հանձնարարությամբ կառավարությունը մարզերին 2 անգամ 10 մլրդ դրամ գումար էր հատկացվել, արդյո՞ք դրանով նախատեսված հրատապ խնդիրները ստացել են իրենց լուծումները, վերջինս ասաց. «Այդ գումարներով բավականին խնդիրներ են լուծվել և սեպտեմբերին այդ ծրագրով նախատեսված պրոեկտները կավարտվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա