
Ադրբեջանցի զինծառայողները ականի վրա պայթել են
Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողներ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Աղդամի հատվածում ականի վրա պայթել են: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով զինծառայողներ Սաբիր Քերիմլին ու Իսմայիլ Հուսեյնովը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:
Հիշեցնենք, որ վերջին երկու ամսվա ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝ ականի պայթյունից մոտ մեկ տասնյակ ադրբեջանցի զինծառայողներ են տուժել: