Հայտարարվում է հունարեն լեզվի և մշակույթի դասընթաց և սեմինար անցկացնելու մասին
Հունաստանի կրթության, գիտության և կրոնական հարցերի նախարարության պետական կրթաթոշակների հիմնադրամը /I.K.Y./ հայտարարել է օտարերկրացիներին /կամ հունական արմատներով օտարերկրյա քաղաքացիներին/ կրթաթոշակներ տրամադրելու մասին, ժամանակակից հունարեն լեզվի և մշակույթի սեմինարներին մասնակցելու համար /2012-2013թթ. 21-րդ ծրագիր/։
Դասընթացները տևելու են ոչ պակաս, քան ութ ամիս և համալսարանը, որոշվելու է I.K.Y.-ի կողմից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Դասընթացները կմեկնարկեն 2012թ. հոկտեմբերին և կավարտվեն 2013թ. մայիսին։ Ծրագիրը հոգալու է հետևյալ ծախսերը.
1.անվճար կեցություն և սնունդ
2.ուսման վարձ և ուսման հետ կապված այլ ծախսեր
3.անվճար բժշկական ապահովագրություն՝ անհրաժեշտության դեպքում
4.ամսեկան 150 եվրո կրթաթոշակ անձնական ծախսերի համար
5.200 եվրո նախնական ծախսերի համար։
Ցանկացողները պետք է գրանցվեն առցանց և փաստաթղթերը ուղարկվեն մինչև ս.թ. հուլիսի 20-ը։ Ընտրություն անցած թեկնածուները կտեղեկացվեն մինչև ս. թ. սեպտեմբեր ամիսը։ Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը և հարցաթերթիկը տեղադրված է ԿԳՆ կայքում, որը կարելի է ներբեռնվել www.iky.gr կայքից։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են