Ա. Մանուկյան. Մենք փորձելու ենք Հանրապետականից մարդիկ բերել մեր թև
«Բացահայտ ասում եմ` մենք փորձելու ենք Հանրապետականից մարդիկ բերել մեր թև, որպեսզի քվեարկեն այնպես, ինչպես մենք ենք քվեարկում: Մի մոռացեք, 2008-ի փետրվարին գեներալներ, պատգամավորներ եկան Ազատության հրապարակ: Մենք փորձում ենք որքան հնարավոր է կոալիցիայից մարդ պոկել, կոալցիայում ճեղքեր առաջացնել, կոալիցիայի հաշվին ուժեղացնել ընդդիմությունը: Սա մաքուր քաղաքական խնդիր է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նաև նշեց, որ նույն խնդրով է զբաղված նաև իշխանությունը` փորձելով կառավարության ծրագրին դեմ քվեարկած 49 պատգամավորից գոնե 10-ին իրենց կողմը քաշել: «Խնդիրը հստակ է. մենք փորձում ենք մեր թիմն ուժեղացնել նրանց հաշվին, իրենք էլ` մեր հաշվին: Ազգային ժողով անցած բոլոր ուժերն այդ գործընթացի մեջ են»,- ընդգծեց նա` շարունակելով, որ ակտիվ ներքաղաքական պրոցես է ընթանում:
Ա. Մանուկյանի խոսքով, քաղաքականության մեջ չկան ամուսնացածներ, ապահարզան տվածներ, այլ ամեն ինչ թելադրում է շահը, պահը քաղաքական իրավիճակը: Ըստ նրա, իրենք ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, մնացածների հետ որևէ արյունակցական, բարեկամական, ընկերական կապեր չունեն, այլ կա շահերի համընկնում: ՀԱԿ պատգամավորի դիտարկմամբ, իրենք ու ՀՅԴ-ն գաղափարապես տարբեր ուժեր են, իրենց ու «Ազատ դեմոկրատներ» «կառույցի» շահերը չեն համընկնում, բայց ուրախ է, որ բոլորը դեմ են քվեարկել կառավարության ծրագրին: «49-ը հույս է: 55-56-ին կմոտենանք, եթե բացականերն էլ ներկա լինեն: 55-ը շատ հեռու չէ 66-ից, իսկ 66 այն թիվն է, որը կարող է հարց լուծել Ազգային ժողովում»,- ասաց Ա. Մանուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները