Պրանդելլի. «Չի կարելի ասել, որ ինչ-որ բան ճիշտ չենք արել»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին Իսպանիայի ընտրանուց Եվրոպայի առաջնության եզրափակչում 0:4 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ իր սաներին չի բավարարել թարմությունը:
«Առաջին իսկ րոպեներից ակնհայտ էր, որ իսպանացիները թարմությամբ գերազանցում են մեզ,- նշել է Պրանդելլին:- Նախորդ խաղերում մենք չափազանց շատ ուժ ու էներգիա ծախսեցինք: Չի կարելի ասել, որ ինչ-որ բան ճիշտ չենք արել: Բայց ֆիզիկական պատրաստականության հետ կապված խնդիրները, ի վերջո, անդրադարձան թիմի խաղի վրա: Սա հիանալի մրցաշար էր մեզ համար: Մնում է միայն մրցակցին շնորհավորել հաղթանակի առթիվ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա