Պրանդելլին կմնա Իտալիայի հավաքականում
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղում իսպանացիներին 0:4 հաշվով զիջելուց հետո հայտարարել է, որ շարունակելու է աշխատանքը երկրի գլխավոր թիմում:
«Ես արդեն կողմնորոշվել եմ և մնալու եմ թիմում,- Պրանդելլիի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:- Այո, եզրափակչից առաջ ասել եմ, որ դեռ որոշում չեմ կայացրել` կապված հավաքականում մարզչական կարիերայի շարունակման հետ: Բայց դա` միայն այն պատճառով, որ երբեմն լավ տրամադրություն չեմ ունենում: Խնդիրներ չունեմ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Մենք լավ հարաբերություններ ենք պահպանում և ցանկանում ենք զարգացնել թիմը: Դա բարդ, բայց նաև գերող խնդիր է: «Եվրո-2012»-ի եզրափակչում կրած պարտությունը նույնպես դեր խաղաց որոշման կայացման գործում: Նման հանդիպումներից հետո պարզապես անհնար է պաշտոնաթող լինել: Ես խոսել եմ ֆուտբոլիստների հետ: Բոլորն էլ հասկանում են, որ մենք ուժեղ թիմ ենք: Նրանք տրամադրված են, որ առաջիկա երկու տարվա ընթացքում առավել պետք է հզորանանք»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա