Համագործակցության կամ չհամագործակցության մասին կասենք պատեհ պահին. ԲՀԿ խոսնակ
«Նախագահական ընտրությունների հետ կապված մեր ցանկացած ասելիք կասվի, կհայտարարվի համապատասխան, պատեհ պահին», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, որով ինքը հնարավոր էր համարել ընդդիմադիր բոլոր ուժերի, այդ թվում նաև ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցությունը:
«Այն ընդդիմադիր ուժերը, որոնք համախմբվում են Սերժ Սարգսյանի բռնապետության դեմ, կարող են համախմբվել միասնական թեկնածուի շուրջ: Շատ հավանական եմ համարում, որ այդ միասնական թեկնածուն լինի Լևոն Տեր-Պետրոսյանը», -հայտարարել էր Զուրաբյանը:
«Ունենք որոշում, թե չունենք դա այլ հարց է: Ցանկացած որոշում մենք կասենք մեր կողմից նպատակահարմար համարվող պահին: Ինչ ուզում է դրա մեջ մտցրեք՝ համագործակցություն, չհամագործակցություն կասենք պատեհ պահին», -հավելեց Ուրիխանյանը: