Ս. Օհանյան. Միջազգային հանրությունից ավելի խիստ ու դատապարտող արձագանք էինք ակնկալում
«Միջազգային արձագանքը կարող էր ավելի խիստ ու կտրուկ լինել, թույլ չտալով Ադրբեջանին ոտնահարելու միջազգային ընդունված չափանիշները։ Ասել, որ միջազգային արձագանքը միանգամայն անտարբեր էր Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունների հանդեպ, ճիշտ չի լինի։ Եղան քննարկումներ, քննադատություն»,- պատասխանելով ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի այն հարցին, թե «ինչո՞վ եք բացատրում միջազգային ոչ ադեկվատ պատասխանը Ադրբեջանի վերջին գործողություններին, ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Բայց, ակներև է, որ մենք ավելի խիստ ու դատապարտող արձագանք էինք ակնկալում, որովհետև Ադրբեջանը դիվերսիոն ործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքից տեղափոխեց Հայաստան, ստեղծելով անհանդուրժելի նախադեպ»։