Սահակյանը Մանուկյանին. Գողերը միշտ խոսում են գողության մասին, գայլերը խոսում են արդարության մասին, Ա. Մանուկյանն էլ…
«ՀՀԿ-ում ցանկացած հարցի հետ կապված տեղի է ունենում քննարկում, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ներկայացնել ցանկացած հարցի հետ կապված իր դիտարկումները: Այդ քննարկումների հիման վրա համապատասխան որոշում է կայացվում: Եթե կա կուսակցության, ֆրակցիայի որոշում, ապա բոլորը, բնականաբար, քվեարկում են ըստ այդ որոշման: Մեզ մոտ, ի տարբերություն որոշ խմբակցությունների, բոլորը քվեարկում են ըստ կուսակցության և խմբակցության որոշման: Այդ տեսանկյունից, պարոն Մանուկյանի հայտարարությունը տարօրինակ է»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի այն հայտարարությունը, թե՝ փորձելու ենք Հանրապետականից մարդիկ բերել մեր թև, որպեսզի քվեարկեն այնպես, ինչպես մենք ենք քվեարկում, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքերով, տեսականորեն հնարավոր է, որ ինչ-որ հարցերի շուրջ խմբակցությունը որոշի, թե յուրաքանչյուր պատգամավոր ազատ է իր որոշման մեջ և քվեարկի այնպես, ինչպես ինքն է ցանկանում, սակայն երբ խմբակցությունը որոշում է կայացնում, որոշումը բոլորի համար պարտադիր է:
«Եթե իրենց ֆրակցիայում նման խնդիրներ լինում եմ, դա չի նշանակում, որ նա կարող է նման եզրակացություններ անել: Ես Արամ Մանուկյանին խորհուրդ կտայի հետևել ՀԱԿ-ում նկատվող ճեղքերին կամ տարաձայնություններին, ՀԱԿ-ը լքողներին, այլ ոչ թե այլ խմբակցություններում ճեղքվածներ փնտրեր:
Գողերը միշտ խոսում են գողության մասին, գայլերը խոսում են արդարության մասին, Արամ Մանուկյանն էլ խոսում է կոալիցիայում ճեղքերի առաջացման մասին…»,- եզրափակեց Հ. Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները