ԱՄՆ-ում արգելել են Galaxy Nexus սմարտֆոնի վաճառքը
Կալիֆորնիայի դատարանը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Samsung Galaxy Nexus -ի վաճառքը` բավարարելով Apple-ի պահանջը: Վերջինս պնդում է, որ հեռախոսը iPhone-ի կրկնօրինակն է: Samsung ընկերությունը հայտարարել է, թե պատրաստվում է անել ամեն ինչ իր արտադրանքը ամերիկացի սպառողներին հասցնելու համար:
Ի դեպ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա հարաֆկորեական ընկերության երկրորդ պարտությունն է: Հունիսի 26-ին նույն դատարանն արգելել էր Galaxy Tab-ի վաճառքը, որը կրկնօրինակում էր iPad-ը:
Samsung-ի դեմ Apple-ի դատական հայցերը սկսվել են նախորդ տարվա ապրիլից մի քանի երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին