Վենգերը հրաժարվել է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մերժել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրաեի` երկրի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունից հետո Լորան Բլանը հեռացել է այդ պաշտոնից: Այս մասին հաղորդում է «L’Equipe»-ը:
Լե Գրաեն Վենգերի հետ նախնական բանակցություններ է վարել: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչը նշել է, որ ակումբում ամեն ինչ բավարարում է իրեն, և ինքն իրեն չի տեսնում Ֆրանսիայի հավաքականում: Սպասվում է, որ այդ թիմի նոր գլխավոր մարզչի անունը կարող է հայտնի դառնալ այսօր կայանալիք Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում:
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Դիդյե Դեշամն ու Արսեն Վենգերը հրաժարվել են գլխավորել ֆրանսիական ընտրանին, մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ թեկնածուների թվում են Օմանի հավաքականում աշխատող Պոլ Լե Գուենը և Ֆրենսիս Սմերեչկին, ով պաշտոն է զբաղեցնում ՖՖՖ-ի համակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա