Դավիթ Հարությունյանը` Անդերսենի հուշամրցաշարի հաղթող
Գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) դարձավ Լեհաստանի Վրոցլավ քաղաքում արագ շախմատի ձևաչափով անցկացված Ադոլֆ Անդերսենի հուշամրցաշարի հաղթող: Սկզբում նա հաջող հանդես եկավ օփենում, իսկ ապա նոկաուտ համակարգով ընթացած վճռական մրցախաղերում հաղթեց բոլոր մրցակիցներին: Եզրափակչում Հարությունյանը 2:1 հաշվով պարտության մատնեց մեկ այլ հայ գրոսմայստերի` Սերգեյ Կասպարովին (Բելառուս): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում