«Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի». 20 տարի առաջ այս օրը զոհվեց Դուշման Վարդանը
«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»: Այս խոսքերը պատկանում են արցախյան պատերազմի ազատամարտիկ Դուշման Վարդանին, ով ուղիղ 20 տարի առաջ այս օրը ընկավ Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ:
Խելացի, համեստ անձնավորություն, խաղաղ իրավիճակներում հանգիստ էր, սակայն մարտական գործողությունների ժամանակ անհանգիստ էր, աշխույժ: Այսպես բնութագրեցին Դուշման Վարդանին նրա մարտական ընկերներ Իգոր Սարգսյանը և Մկրտիչ Տոնոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Վարդանը գաղափարական մարտիկ էր»,- ընդգծեց Ի. Սարգսյանը` նշելով, որ Վարդանը սիրված էր թե հրամանատարության, թե ընկերների կողմից,
Նրա խոսքով, լինելով պատանիներ, Դուշման Վարդանն իրենց մարզել է, որպեսզի կարողանան մասնակցել մարտական գործողություններին: «Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը`լավ թե վատ, կախված է հրամանատարից»,- ասել է Դուշման Վարդանը:
Ի.Սարգսյանը փոխանցեց, որ Դուշման մականունը տվել են Ղարաբաղում. ըստ ամենայնի` այնքան է խոսել Աֆղանստանի դուշմանների մասին, որ անվանումը դարձել է Վարդան Ստեփանյանի մականունը:
Նշենք, որ Վարդան Ստեփանյանը 1984թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում: «Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի: Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»,- ասել է ազատամարտիկը: Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ: 1988թ.-ից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը: «Ամոթ է այն երիտասարդների համար, ովքեր գնում են Ռուսաստան և դառնում այնտեղ հնոցապան կամ մեխանիկ: Թուրքիան մեր դարավոր թշնամին է, ո՞վ պետք է դառնա զինվոր կամ սպա, ո՞վ պետք է կռվի»,- ասել է ասզատամարտիկ Դուշման Վարդանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան