Կբացառի կեղծ փաստաթղթերի օգտագործումը. ԿԳՆ-ում հույս ունեն
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գործարկել է «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ»: ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դա հնարավորություն է տալիս առցանց տեղեկություններ ստանալ ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների տրամադրած ավարտական փաստաթղթերի վերաբերյալ:
Համակարգը հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և գործատուներին ստուգել աշխատակիցների ավարտական փաստաթղթի իսկությունը: Ըստ այդմ ` համակարգը կբացառի երբեմն շրջանառվող կեղծ փաստաթղթերի օգտագործումը: Շտեմարանում արդեն ընդգրկված է 9000 տվյալ. աշխատանքները շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են