ԲՀԿ-ն հող է նախապատրաստում կոալիցիա վերադառնալու համար
«Голос Армении» թերթը, անդրադառնալով ԲՀԿ գործունեությանը, նշում է, որ ԲՀԿ-ն երկար չի կարողանա խաղալ «կառուցողական ոչ ընդդիմության» դերը: Ըստ թերթի՝ հատկանշական է այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն միշտ քննադատում է կառավարությանը, բայց ոչ երբեք` նախագահին: Իր հերթին, դեմ քվեարկելով կառավարության ծրագրին, ԲՀԿ ներկայացուցիչները անընդհատ շեշտում են, որ դեմ են քվեարկում ոչ թե ծրագրին, այլ կառավարությանը: Այս ամենից թերթը եզրակացնում է, որ խուսափելով փաստորեն նախագահի ծրագրին դեմ քվեարկելուց, ԲՀԿ-ն հող է նախապատրաստում նախագահական ընտրություններից հետո իր ՝ կոալիցիա վերադառնալու համար: Թերթը նաև նշում է, որ իշխանական շրջանակներում լուրեր են պտտվում այն մասին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բանավոր կերպով վստահեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն անվերապահորեն կսատարի իրեն: