Մանվել Գրիգորյանն ուզում է փոխմարզպետ նշանակել իր մարդուն
«Հրապարակը» գրել է, թե Արմավիրի ԲՀԿ-ական փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանի` ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո այդ պաշտոնը թափուր է մնացել: Թերթի ունեցած տեղեկություններով, ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Մանվել Գրիգորյանը, փորձում է փոխմարզպետ նշանակել ՀՀԿ էջմիածնի կառույցի ղեկավար Մովսես Քարտաշյանին: «Չնայած ամենաճիշտ լուծումն այն կլինի, եթե այդ հաստիքն ընդհանրապես կրճատվի, քանի որ փոխմարզպետի այս հաստիքը բացվել էր ԲՀԿ-ին ինչ-որ բան տալու համար, իսկ հիմա դրա քաղաքական անհրաժեշտությունը վերացել»,-մեկնաբանել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները