Հենրիկ Քոչինյանը փորձում է վարչապետի միջոցով Վանաձորի քաղաքապե՞տ կարգվել
Անդրադառնալով սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին` «Հրապարակը» գրում է. «Վանաձորում տևական ժամանակ շրջանառվում է նաև Լոռու նախկին մարզպետ, «Հայավտոճան» կազմակերպության տնօրեն Հենրիկ Քոչինյանի անունը: Ասում են` Քոչինյանը, ով մտերմիկ հարաբերություններ ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, հիմա էլ փորձում է վարչապետի միջոցով Վանաձորի քաղաքապետ կարգվել: Ի դեպ, վարչապետը ժամանակին փորձում էր նրան Լոռու մարզպետ դարձնել, սակայն այլ ուժեր հաղթեցին, և մարզպետ դարձավ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը»:
Երեկ, երբ թերթի լրագրողը փորձել է այս թեմայով հարց ուղղել Հ. Քոչինյանին, վերջինս բավականին կտրուկ տոնով ասել է, թե դրանք անլուրջ խոսակցություններ են, ապա կտրուկ հրաժարվել պատասխանել որևէ հարցի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները