«Հայկական ժամանակի» խմբագրի գործը կարճվել է
«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Հայկ Գևորգյանը ստացել է ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Ա. Ասատուրյանի որոշումը` Գևորգյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճելու մասին:
Խոսքը վերաբերում է այս տարվա հունվարի 13-ի հայտնի «վրաերթին»: Քրգործը, քննիչի որոշմամբ, կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Թերթը նկատում է, որ սա բավականին «խորամանկ» որոշում է. «Խնդիրն այն է, որ գործը եթե հասնի դատարան, ապա այնտեղ միանշանակորեն կապացուցվի, որ «վրաերթը» սարքվել է և սարքվել է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրահանգով կամ առնվազն որևէ բարձրաստիճան ոստիկան փորձել է նրան լավություն անել: Գործը կարճելով` ՀՀ ոստիկանությունը փորձում է խուսափել այս հեռանկարից: Հ. Գևորգյանը և նրա պաշտպան Վահե Գրիգորյանը պատրաստվում են բողոքարկել այս որոշումը և ապացուցել «վրաերթի» սարքված լինելը ու պատասխանատվության կանչել գործում ներգրավված բոլոր անձանց»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները