Ռ. Հայրապետյանի տղաները նորից մարդ են ծեծել
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները (գուցե օբյեկտի անվտանգության աշխատակիցները) հերթական անգամ դաժան ծեծի են ենթարկել 81 համար երթուղու մի վարորդի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սմբատ անունով վարորդն ընդամենը համարձակվել է մեքենան «փախցնել»` տրոլեյբուսին չհարվածելու համար, սակայն այդտեղով անցել է Հայրապետյանի թիկնապահն իր 20 ՏՕ 888 համարանիշի «Տոյոտա» ջիփով ու խիստ զայրացել կատարվածից: Անմիջապես իջել է մեքենայից ու սկսել ծեծել Սմբատին, թե «դու ով եղար, որ մեքենա քշես իմ վրա»: Ծեծելուց հետո արգելել է հիվանդանոց գնալ: Սմբատից ոչ մի տեղեկություն չունեն անգամ մյուս վարորդները: Միջադեպի հետևանքով արդեն 3 օր է` 81 համարի երթուղին կաթվածահար վիճակում է. Հայրապետյանի տղաներն արգելում են վարորդներին կայանել Ավանում, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լռում է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները