Լ.Միրզոյան. «Եկել է պահը, որ քննություններն ընդհանրապես պետք է հանվեն»
Նախորդ տարիների համեմատ այս տարվա պետական ավարտական և միասնական քննությունների թեստերն ավելի որակով են, հարցաշարերում չկան այն սխալներն ու թերությունները, որ կային նախորդ տարիներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով միասնական քննությունների թեմային, ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի խորհրդական, Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանը:
Նրա խոսքերով՝ նախորդ տարվա «Հայոց լեզու և գրականություն» առարկայի պետական ավարտական ու միասնական քննությունների թեստերում ընդգրկված 80 հարցաշարից մոտ 69-ը իրենց ենթադրյալ պատասխաններով վիճաբանությունների տեղիք են տվել: «Ցավալի է, որ միասնական քննությունների հարցաշարերը կազմվում են առանց լեզվի պետական տեսչության հետ համաձայնեցնելու»,- նկատեց նա:
Հարցին, թե ինչքանով է նպատակահարմար դիմորդների գիտելիքների ստուգման թեստային տարբերակը` Լ. Միրզոյանն ասաց. «Եկել է պահը, որ քննություններն ընդհանրապես պետք է հանվեն: Այսինքն՝ գալու է ժամանակ, եթե դիմորդը վճարունակ է և ուզում է սովորել որևէ բուհում, այլևս նա ոչ մի խոչընդոտ չի ունենալու և կարող է սովորել այնտեղ, որտեղ ուզում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան