Զինվորը կսովորի այն ընթացիկ տարվա ուսման վարձով, որով ընդունվել և վճարել է մինչ բանակ գնալը
«Եթե այս տարի ընդունված ու զորակոչի ենթակա դիմորդը վճարում է այս տարվա ուսման վարձը և գնում է բանակ, ապա բանակից վերադառնալուց հետո նա կսովորի այս ընթացիկ տարվա ուսման վարձով:
Իսկ եթե դիմորդը գնում է բանակ առանց վարձը վճարելու, ապա՝ բանակից վերադառնալուց հետո կսովորի ընթացիկ տարվա ուսման վարձով, ինչը նշանակում է, որ գալիք երկու տարիների ընթացքում այդ վարձը կարող է նաև բարձրանալ»: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ այս տարի ԲՈւՀ ընդունված տղաներից շատերը դեռ ոտք չդրած բարձրագույն ուսումնական հաստատություն, կզորակոչվեն բանակ, իսկ ուսումը ԲՈւՀ-ում կշարունակեն միայն ծառայության ավարտից հետո:
ԿԳ նախարարը նշեց նաև, որ այս կարգը չի տարածվում այն ուսանողների վրա, ովքեր բանակ են գնացել ուսման ընթացքում. «Նրանց համար վարձի չափը մնում է անփոփոխ, քանի որ նրանք տվյալ բուհի հետ կնքել են համապատասխան պայմանագիր»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են