Թուրքիայում հիշատակվել է Սվազի կոտորածի օրը
Նախօրեին Թուրքիայում ոչ պաշտոնապես հիշատակվել է Սվազի (Սեբաստիա) կոտորածի օրը: 1993թ. հուլիսի 2-ին 16-րդ դարի ալևի բանաստեղծ Պիր Սուլթան Աբդալին նվիրված միջոցառման ժամանակ Սվազի «Մադըմաք» հյուրանոցում հրկիզվեցին 33 մտավորական (նկարիչներ, գրողներ և երաժիշտներ) և հյուրանոցի 2 աշխատակից: Սպանդի հեղինակները իսլամի սունիի արմատականներն էին:
Ըստ պաշտոնական վարկածի` հյուրանոցի հրկիզման նպատակը հայտնի գրող Ազիզ Նեսինին սպանելն էր, քանի որ նա իսլամը վիրավորող ստեղագործություններից թարգմանություններ էր արել: Բայց նրան հաջողվել է փրկվել:
Սվազի կոտորածը դատապարտող բողոքի ցույցին մասնակցել է ավելի քան 40.000 մարդ, հիմնականում ալևիներ և քրդեր: Ցուցարարները պահանջել են արդար դատավարություն` վանկարկելով «Թուրքիան աշխարհիկ է, աշխարհիկ էլ կմնա», «Մադըմաքը պետք է թանգարան դառնա», «Ոչ շարիաթ, ոչ հեղափոխություն» լոզունգները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում