Հարցազրույցներ 10:10 03/07/2012

Վ. Բալասանյան. Մենք առաջարկում ենք փոփոխություններ

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Ընտրություններին իր մասնակցության և առաջարկած նախընտրական ծրագրի վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ:

- Պարոն Բալասանյան, երկար տարիներ Դուք բավականին առանցքային պաշտոններ եք զբաղեցրել ու աշխատել Արցախի իշխանությունների ներկայիս թիմի հետ: Ի՞նչը Ձեզ ստիպվեց առաջադրվել ու մասնակցել նախագահական ընտրություններին:

- Պատերազմը սկսելուն պես ես հրամանատարական պաշտոններ եմ զբաղեցրել Պաշտպանության բանակում, եղել Ասկերանի գնդի հրամանատար, ապա` զորամիավորման հրամանատար, եղել ՊԲ հրամանատարի տեղակալ, ապա` պաշտպանության փոխնախարար: 2005թ. Արցախի իշխանությունների հետ սկզբունքային տարաձայնությունների պատճառով ինձ զորացրել են Պաշտպանության բանակի շարքերից: 2005թ.-ից ես զբաղվում եմ ակտիվ քաղաքականությամբ, «Դաշնակցություն-Շարժում-88» ընդդիմադիր դաշինքի կազմում դարձել եմ պատգամավոր, մինչ այսօր ԼՂՀ ԱԺ պատգամավոր եմ: 2007թ. ես պաշտպանել եմ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի ծրագիրը, մինչև 2010թ. եղել նրա խորհրդականը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ իշխանությունները շատ հարցերում հեռու են իրենց իսկ հռչակած սկզբունքներից և ծրագրերից: Լինելով խորհրդական` ներսից եմ տեղյակ համակարգի անարդյունավետությանը և անկարողությանը, խորհուրդներ ու առաջարկներ լսելու ունակության բացակայությանը: Նախագահական ընտրություններում թեկնածությունս առաջադրելու հիմնական պատճառը երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակն է, Արցախյան խնդրի հայանպաստ լուծմանը սպառնացող վտանգը:

- Կխնդրեի նշեք ձեր նախընտրական ծրագրի երեք հիմնական կետերը, որոնց իրականացումը համարում եք առաջնային:
- Գլխավոր նպատակը մեր հասարակության առողջ ու կարող ուժերի հետ բոլոր ոլորտներում բովանդակային բարեփոխումների իրականացնումն է, մեր քաղաքացիների ներուժի համար առավելագույնս արտահայտվելու և իրացվելու պայմանների ստեղծումը:
Իմ ծրագրի առանցքային կետերն են` Արցախի անվտանգությունն ու պաշտպանությունը առնվազն ներկայիս սահմաններում, երկրի համաչափ զարգացումը, գյուղական ենթակառուցվածքների վերականգնումը, բիզնեսի համար նպաստավոր պայմանների ստեղծումը, այդ թվում` իշխանության և բիզնեսի հստակ տարանջատումը, արտաքին ակտիվ քաղաքականության վարումը:
Արցախյան հարցի կարգավորման ոլորտում մենք առաջարկում ենք ԼՂՀ և ՀՀ միջև լիազորությունների և պատասխանատվության ոլորտների հստակ սահմանում, ՀՀ և ԼՂՀ միջև ռազմավարական դաշինքի կնքում, որտեղ ՀՀ հանդես կգա որպես Արցախի Հանրապետության և նրա բնակիչների անվտանգության երաշխավոր:

- Ո՞ր քաղաքական ուժերն ու ոչ կառավարական կազմակերպություններն են, որ աջակցում են Ձեզ: Հետագայում որ քաղաքական ուժերի հետ եք հնարավոր համարում Ձեր համագործակցությունը և ում հետ եք բացառում:

- Խորհրդարանում ներկայացված երեք կուսակցություններից ոչ մեկը պաշտոնապես ինձ չի աջակցում: Պետք է նշել, որ Արցախում բնակչության չնչին մասն է կուսակցականացված, կուսակցություններն էական դեր չունեն երկրի կյանքում, ինչի ապացույցը նաև կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուների բացակայությունն է: Ինձ աջակցում են ԼՂՀ ԱԺ գործող և նախկին պատգամավորներ, նախկին նախարարներ և փոխնախարարներ, համայնքապետեր: Ընտրարշավի ընթացքում ինձ օգնում է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, իր աջակցության մասին է հայտնել ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար, 2007թ. նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, տարբեր շրջաններում մեր կողքին կանգնած են անձինք, ովքեր էական ներդրում են ունեցել Արցախի կայացման և պաշտպանության մեջ:
Օրերս «Շարժում-88» կուսակցությունը ևս կոչ արեց արցախցիներին իրենց ձայները տալ ինձ:

- Ինչո՞վ է ձեր նախընտրական ծրագիրը տարբերվում Ձեր առանցքային մրցակից՝ Բակո Սահակյանի ծրագրից:
- Սկզբունքային տարբերությունը իրավիճակի գնահատականն է և դրանից դուրս գալու ելքերը: Հեռացող նախագահը շեշտը դնում է իր սկսածը շարունակելու վրա, իսկ մենք առաջարկում ենք փոփոխություններ, քանզի ներկայիս վիճակը սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքականության, պաշտպանության, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում սպառնում է Արցախի առաջընթացին, բերում է երկրի թուլացմանը, հիասթափության ու անտարբերության աճին: Եթե Արցախի ժողովուրդը թույլ տա այս վիճակի շարունակությունը, ապա հինգ տարի անց մենք կհայտնվենք արդեն անդունդի մեջ:

- Դուք բազմիցս խոսել եք բանակում իրականացվելիք բարեփոխումների մասին, մասնավորապես, առաջնային գծի ինժիներական կառույցների կատարելագործման ու ամրացման մասին: Ինչպես եք պատկերացնում դրանց արդիականացումը և ինչ միջոցներով:
- Միջոցներ գտնելը խնդիր չի, հաշվի առնելով, որ մեր բյուջեում այսօր էլ բավականին միջոցներ կան, որոնք անարդյունավետ են ծախսվում: Կարևորը մեր զինվորի կյանքն է, որն ամենաթանկն է և չափելի չէ ոչ մի նյութական արժեքով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}