Հայտնի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի ժամկետը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) տարածաշրջան են այցելելու հուլիսի 10-ին: Այս մասին գրում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հղում անելով Իգոր Պոպովին:
Վերջինս հայտնել է, թե տարածաշրջանային այցը մեկնարկելու է Բաքվից, որից հետո համանախագահաները մեկնելու են Լեռնային Ղարաբաղ, այնուհետև՝ Երևան:
Ռուս համանախագահը նշել է, թե այցի ընթացքում քննարկումներ են անցկացվելու նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի, երկու երկրների արտգործնապարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելու է արտգործնախարարների փարիզյան բանակցությունների արդյունքները, հակամարտության շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակն ու կարգավորման հեռանկարները: