Wi-Fi տեխնոլոգիայի կիրառումը կնպաստի կրթություն որակի բարձրացմանը
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնում համակարգչային լսարան և Wi-Fi հանգույցներ ստեղծելու մասին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որպես նվիրատվություն հանձնված` «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչի շնորհիվ, կենտրոնում բացված համակարգչային սենյակում այժմ տասը համակարգիչ ապահովված են ընկերության տրամադրած ինտերնետով: «Home-Zone Turbo» փաթեթով գործող ևս մեկ Wi-Fi հանգույց է հիմնադրվել Միջազգային գիտակրթական կենտրոնի կոնֆերանս-դահլիճում: Կենտրոնի խնդրանքով ՏՏ լաբորատորիային տրամադրվել է նաև մեկ ինտերակտիվ գրատախտակ` իր լուսարձակով: Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնում ընդհանուր առմամբ արվել է 3,5 մլն դրամի ներդրում:
Ընկերության հաղորդմամբ, բարձրագույն կրթական հաստատություններում Wi-Fi անկյուններ ու հանգույցներ, ինչպես նաև համակարգչային լսարաններ ստեղծելու գաղափարը նպատակ ունի օգնելու բուհերին իրենց ուսանողների և դասախոսական անձնակազմի համար ստեղծել իրապես «անսահմանափակ» հաղորդակցության հնարավորություն: Wi-Fi տեխնոլոգիան համարվում է կրթական հաստատությունում շարժական արագ ինտերնետ հասանելիություն ապահովելու ամենաարդյունավետ միջոցը: Այսպես, օրինակ, գերարագ Wi-Fi կապը թույլ կտա դիտել հանրահայտ դասախոսների արտասահմանում կարդացված դասախոսությունները, ինչպես նաև շփվել արտասահմանցի ուսանողների և գործընկերների հետ` ցանկացած վայրում և ցանկացած պահի:
«Մեր ցանկությունն է Հայաստանի բուհերը տեսնել աշխարհի համալսարանների հետ հավասար քայլելիս: Արտասահմանում Wi-Fi-ը համարվում է ինտերնետ կապի առաջնային միջոց: Wi-Fi կապի առկայությունը պարտադիր պայման է կրթական ռեսուրսները տեխնոլոգիաների հետ համատեղելու առումով: Այդ է պատճառը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար աջակցում է բուհերին կրթական ոլորտում Wi-Fi տեխնոլոգիայի լայն կիրառման հարցում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Անկյունների ստեղծման շնորհիվ բուհերի ֆակուլտետների միջև և արտաքին աշխարհի հետ հնարավոր է դառնում ապահովել անխափան և արագ կապ: Wi-Fi անկյունները թույլ կտան տարատեսակ անլար միացմամբ սարքեր օգտագործողներին օգտվել ցանցի ընձեռած լայն հնարավորություններից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին