Լևոն Զուրաբյանը դիմել է Հովիկ Աբրահամյանին
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի կազմավորման շուրջ խոսակցությունները շարունակվում են, և ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
Նամակում մասնավորապես ասվում է.
«ԱԺ պաշտոնական կայքից տեղեկացել ենք, որ հուլիսի 2-ին կարգադրություն եք ստորագրել Հինգերորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին, որով հանձնաժողովի նախագահ եք նշանակել ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանին, իսկ նախագահի տեղակալի կարգավիճակը վերապահել եք Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին:
Սույն կարգադրությունը հակասում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.1 հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի, «էթիկայի հանձնաժողովի նախագահը և նրա տեղակալը նշանակվում են Էթիկայի հանձնաժողովի անդամների թվից` խմբակցությունների ներկայացմամբ»: «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին կանոնակարգի համապատասխան չի ներկայացրել Էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար: Նշանակումը չի համաձայնեցվել նաև պատգամավոր Փաշինյանի հետ, ով տեղի ունեցածի մասին նույնպես տեղեկացել է մամուլից:
Ելնելով վերը նշվածից պահանջում ենք վերանայել նշված կարգադրությունը և ղեկավարվել «ԱԺ կանոնակարգ» օրենքով»»:
Փաշինյանը կարող է անգործության մատնվել, կարող է ոչինչ չանել, բայց նա տեղակալ է. Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունը
Չեմ ստանձնի էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները