Արմեն Աշոտյան. «Վարչապետի հանձնարարականը ամբողջությամբ կատարելու համար կուսումնասիրենք ողջ հանրակրթական համակարգը»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականին՝ իրականացնել ծառայողական քննություն՝ կապված դպրոցներում սոցփաթեթի դիմաց որոշ տնօրենների կողմից հավելյալ գումար պահանջելու հետ, նշեց, որ այդ տեղեկատվությունը հրապարակվել է մամուլում, արդեն համապատասխան գրություն ուղարկել են տվյալ օրաթերթին՝ խնդրելով տրամադրելու հստակ ինֆորմացիա ԿԳ նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցների մասին:
«Այսօրվա հանձնարարականից հետո կուսումնասիրենք իրավիճակը նաև ոչ ԿԳ նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցներում, որոնք կազմում են շուրջ 90%-ը. դրանք գտնվում են մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ»,- ասաց Ա.Աշոտյանը՝ հավելելով, որ ֆինանսների նախարարության հետ համատեղ խնդիրը կուսումնասիրի:
Այդուհանդերձ ԿԳ նախարարը ընդգծեց, որ այս պահին դպրոցներից անվանական ահազանգ չունեն, բայց հանձնարարականը ամբողջությամբ կատարելու համար կուսումնասիրեն ողջ հանրակրթական համակարգը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան