Անսահմանափակ ինտերնետ` Beeline կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդների համար
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «Light» (Լայթ) և «Pro» (Պրո) անսահմանափակ ինտերնետ ծառայությունների գործարկման մասին: Ակտիվացնելով նշված ծառայություններից որևէ մեկը, հաճախորդները ստանում են շարժական ինտերնետի անսահմանափակ ծավալ ֆիքսված օրական բաժանորդավճարի դիմաց:
«Light» ծառայությունն ակտիվացնելիս, օրացուցային օրվա ընթացքում սպառված առաջին 30 ՄԲ-ի համար չի գործում արագության սահմանափակում: «Pro» ծառայությունով նախատեսվում է օրական 60 ՄԲ առանց արագության սահմանափակման: Նախատեսված ծավալները սպառելուց հետո, մինչև օրվա վերջ հաճախորդներին տրամադրվում է անսահմանափակ ինտերնետ` արագության սահմանափակումով մինչև 128 կբ/վրկ:
«Մեր նոր առաջակը եզակի է նրանով, որ հաճախորդները, պահպանելով իրենց հեռախոսահամարը և սակագնային պլանը, ստանում են անսահմանափակ ինտերնետ աննախադեպ ցածր գներով: Բացի այդ, բաժանորդը կարող է ինքնուրույն ակտիվացնել և ապաակտիվացնել «Light» կամ «Pro» ծառայությունը և վճարել միայն այն օրերի համար, երբ իր շարժական սարքից օգտվում է անսահմանափակ ինտերնետից: Այսպիսով, հաճախորդը ստանում է ընտրության ազատություն և իր ծախսերը կառավարելու հնարավորություն` համադրելով իր սակագնային պլանի ձայնային ծառայությունների շահավետ սակագներն անսահմանափակ շարժական ինտերնետի ցածր գների հետ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Անսահմանափակ ինտերնետի «Light» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով 067430 հատուկ հեռախոսահամարին, հավաքելով *110*30# USSD-հրահանգը կամ ուղարկելով 30 տեքստով SMS-հաղորդագրություն 0674 համարին: «Pro» ծառայությունն ակտիվացվում է զանգով 067460 հեռախոսահամարին, *110*60# USSD-հրահանգով կամ 60 տեքստով SMS-հաղորդագրությունով 0674 համարին: «Light» ծառայության ակտիվացման վճարը կազմում է 90 դրամ, իսկ «Pro»-ն` 150 դրամ: Ծառայությունների օրական բաժանորդավճարը` համապատասխանաբար 90 և 150 դրամ է:
Անսահմանափակ ինտերնետի «Light» և «Pro» ծառայությունները հասանելի են «ԱրմենՏել» ՓԲԸ բջջային կապի կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային» և «Անսահմանափակ» ՍՓ-ների բաժանորդների:
Սակագնային փաթեթի, ծառայության արժեքի և պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին