Տեղական իշխանիկներից ոմանք որոշել են կիլոմետրերով հեռու մնալ «Հարսնաքարից» ու «Փարվանայից»
Ըստ «Չորրորդ ինքնիշխանության» աղբյուրների, տեղական իշխանիկներից որոշները, ինչպես նաև մեր սփյուոքահայերից շատերը այս օրերին կտրականապես հրաժարվել են ՀՀԿ օլիգարխներին պատկանող «դուքյաններում» որևէ միջոցառում անցկացնելուց:
«Մասնավորապես, ԱՄՆ-ից ժամանած մեր հայրենակիցները, ովքեր այս օրերին իրենց հանգիստն են անցկացնում Սևանում, կատեգորիկ հրաժարվել են ոտք դնել Ռուբեն Հայրապետյանին` Նեմեցին պատկանող «Հարսնաքար» հանգստյան համալիր` համարելով, որ այն դժոխք տանող մի ճանապարհ է, ոչ ավելին: Ի դեպ, այս ընթացքում «Հարսնաքարի» ծառայություններից հրաժարվել են օգտվել նաև սպորտի ոլորտը ներկայացնող որոշ գերատեսչություններ ու իրենց հարգող անհատներ, ովքեր սրանից մեկ ամիս առաջ նախատեսել էին հանգստանալ նույն Սևանի «Հարսնաքարում»: Իսկ տեղական իշխանիկներից ոմանք էլ իրենց «շեֆերի» աչքից հեռու ներքին որոշում են կայացրել` կիլոմետրերով հեռու մնալ և «Հարսնաքարից», և Հայրապետյանի լավագույն ընկեր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանայից»»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները