Գեներալ Մանվելի հարազատ եղբայրը Մեծամորի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել
Սեպտեմբերի 9-ին տեղի են ունենալու նաև Մեծամոր համայնքի քաղաքապետի ընտրությունները: Ինչպես և նախորդ անգամ, քաղաքապետի պաշտոնի հավակնորդները երկուսն են` գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը և նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը: Վերջինս ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հարազատ եղբայրն է. գրել է «Հրապարակը»:
Աշոտ Գրիգորյանը Մեծամորի քաղաքապետն էր մինչև 2008թ. ՏԻՄ ընտրությունները: Այն ժամանակ իշխանությունը չաջակցեց Աշոտ Գրիգորյանին, քանի որ նախագահական ընտրություններում Մանվել Գրիգորյանն անցել էր «համաժողովրդական շարժման» կողմը: Հիմա իրավիճակը մի փոքր այլ է, և դժվար է ասել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան այս անգամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները