Սիմվոլիկ առաջադրումներ` ՆԱՏՕ-ի վեհաժողովի պատվիրակության կազմում
ԱԺ-ում շուտով կավարտվեն միջազգային պատվիրակությունների ձևավորման աշխատանքները: Ֆրակցիաներից եղած ամենահետաքրքիր, նույնիսկ կարելի է ասել` սիմվոլիկ առաջադրումները, թերևս, ՆԱՏՕ-ի վեհաժողովի ընդամենը երեք հոգանոց պատվիրակության կազմին են առնչվում: Այս մասին գրել է «Հրապարակը»:
Այսպես, պատվիրակության ղեկավարն է ՀՀԿ-ից Կարեն Ավագյանը, ՕԵԿ-ն առաջադրել է ֆրանկոֆոն Մհեր Շահգելդյանին, ԲՀԿ-ն, բնականաբար` խիստ արևմտամետ Վարդան Օսկանյանին, «Ժառանգությունը»` Ալիկ Արզումանյանին, իսկ ՀԱԿ-ը, որքան էլ պարադոքսալ է, ՆԱՏՕ-ի համար թեկնածու է առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին: Վերջնական որոշումը կայացնելու է ՆԱՏՕ-ից նույնքան լավ հասկացող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները