«Հանրապետություն» կուսակցությունում սրացումներ են սկսվել
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ «Հանրապետություն» կուսակցությունում սրացումներ են սկսվել: Կուսակցության անդամները «կիսվել» են. մի մասը ՀԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ է, մյուս մասը` «Մեծն Տիգրան» ջոկատի հրամանատար Սմբատ Այվազյանի: Նրանցից ոչ ոք չի ցանկանում խոսել, մինչև չհստակեցվի, թե ինչ է լինելու:
Ըստ թերթի, Ա. Սարգսյանը հիմնականում չի այցելում կուսակցության գրասենյակ, իսկ ՀԿ ակտիվը հավաքվում է Ս. Այվազյանի «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի գրասենյակում, որը գտնվում է ՀԿ դիմացի մայթին:
Երկար ժամանակ է` «Ժողովուրդ»-ը փորձել է զրուցել Արամ Սարգսյանի հետ, սակայն նա չի պատասխանում նաև հեռախոսազանգերին: Երեկ միայն կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ՀԿ-ի պառակտվածության մասին թերթի հարցին պատասխանելու պատրաստակամություն հայտնեց` հակիրճ ձևակերպելով. «Նման բան չկա»: Թերթը հիշեցնում է, որ այս տարվա մայիսի 18-ին «Հանրապետություն»-ը հայտարարեց, որ դուրս է գալիս ՀԱԿ-ի կազմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները