Թոխմախի Մհերի արարքները զայրացրել են Հեղինե Բիշարյանին
ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը`Թոխմախի Մհերը, պատգամավոր դառնալուց հետո ձեռնամուխ է եղել ոչ թե օրենսդիր աշխատանքին, այլ իր աշխատասենյակի վերանորոգմանը. գրել է «Ժողովուրդը»:
Նա աշխատասենյակի պատուհանները փոխել է եվրոպատուհաններով առանց որևէ մեկի համաձայնությունը ստանալու: Բանն այն է, որ ԱԺ բոլոր պատուհանները միատեսակ փայտից են, և արգելված է դրանք փոխելը` շենքի ընդհանուր տեսքը պահպանելու համար: Բայց Սեդրակյանը ԱԺ հին ոճը դուր չի գալիս: Սա դեռ ամենը չէ: Սեդրակյանը որոշել է ընդլայնել իր աշխատասենյակը հարևան պատգամավորների հաշվին: Արդյունքում քանդել է ՕԵԿ-ական պատգամավորներից մեկի սենյակի կեսը, որպեսզի ընդունարան ունենա` իր քարտուղարուհիներով:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Սեդրակյանի արածը զայրացրել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին, որը կատարածի մասին Հովիկ Աբրահամյանին է դժգոհել: Մեկնաբանությունների համար թերթի թղթակիցը զանգահարել է Սեդրակյանին, սակայն նրա փոխարեն պատասխանել է օգնականը` ասելով, որ պատգամավորը ՀՀ-ում չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները