Թոմ Քրուզն ամենահարուստ դերասանն է
Ամերիկյան «Ֆորբս» ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը: Առաջին տեղում Թոմ Քրուզն է, ով 1 տարում վաստակել է 75 միլիոն դոլար: Դերասանի եկամուտի հիմնական մասն ապահովել են «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի սերիաներում դերակատարումները: Դրանցից վերջինը հավաքել էր ավելի քան 700 միլիոն դոլար:
Երկրորդ տեղում Լեոնարդո Դի Կապրիոն է՝ 37 միլիոն դոլարով: Առաջատար եռյակը եզրափակում է Ադամ Սենդլերը, ով նույնպես 37 միլիոն դոլար է վաստակել: Չորրորդ տեղում դերասան Դուեյն Ջոնսոնն է՝ 36 միլիոն դոլարով, 5-րդում Բեն Սթիլլերը՝ 33 միլիոն դոլար: Նրան հաջորդում են Սաշա Բարոն Քոենը, Ջոնի Դեփը և Ուիլլ Սմիթը, ովքեր 30-ական միլիոն դոլար են վաստակել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում