Թուրք պատգամավոր. Արդահանը ուզո՞ւմ եք հանձնել Հայաստանին
Թուրքիայի Արդահան նահանգի պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Էնսար Օղութը բողոքի արտահայտման յուրօրինակ ձև է գտել: Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ - TBMM) լիագումար նիստի ժամանակ ելույթ ունենալով` Օղութը արձակել է պիջակը, հանել է փողկապն, այնուհետև բացել է թուրքական դրոշի պատկերով մի պաստառ, որի վրա, ըստ «Sondakika» լրատվական կայքի, գրված է եղել. «Արդահան նահանգի Չըլդըր շրջանում ոչ բժիշկ կա, ոչ` ուսուցիչ: Փակել եք բերդը, զինկոմիսարատը և դատարանը: Սկսվել է արտագաղթ, սահմանը դատարկվում է: Ի՞նչ է, Հայաստանի հետ սահմանամերձ Չըլդըր շրջանը դատարկելով` ցանկանում եք հողերը հանձնել Հայաստանի՞ն»:
Ավարտելով իր բողոքական ելույթը` Օղութը նորից կոճկել է պիջակը, կապել փողկապը և հեռացել խորհրդարանի ամբիոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում