Արագածոտնի մարզում լարվել է իրավիճակը ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի միջև
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ ըստ իր աղբյուրների, առաջիկա ՏԻՄ ընտրություններում սեփական թեկնածուներով ներկայանալու հողի վրա Արագածոտնի մարզում իրար են «ուտում» դաշնակցական և ՕԵԿ-ական տեղի դեմքերը: Ամբողջ խնդիրն այն է, որ չգիտես ինչու և ինչպես ոչ հայտնի մանր-մունր ՕԵԿ-ական դեմքերը որոշել են իրենց ուժերը փորձել այն համայնքներում ու քաղաքներում, որտեղ դաշնակցությունը քիչ թե շատ ձայներ ու որոշակի ռեսուրսներ ունի: Այս հողի վրա հիմնականում թեժ գզվռտոց է սպասվում Թալին քաղաքում, Մաստարա, ՈՒջան և մի քանի այլ գյուղական համայնքներում, ուր ՕԵԿ-ին հիշեցնող նմուշ անգամ չեմ կարող գտնել: Երկու քաղաքական ուժերի ներսում հասունացող վտանգը հանդարտացնելու նպատակով երեկ ուշ երեկոյան մարզային իշխանությունները մարզպետարան են հրավիրել դաշնակցական և ՕԵԿ-ական գյուղապետերին ու ասել, որ այս պահին ներքաղաքական կյանքում այնքան ինտրիգներ և խմորումներ կան, որ չարժե ընտրությունները դեռ չմեկնարկած իրար վրա «ցեխ» շպրտել ու հարցեր պարզաբանել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները