Ֆլեշմոբ` Սահմանադրության օրվա առթիվ (տեսանյութ)
Սահմանադրության 17-րդ տարեդարձի առթիվ այսօր մի խումբ երիտասարդներ ֆլեշմոբ էին կազմակերպել Երևանի կենտրոնում:
Խանջյան փողոցում գտնվող Երգի պետական թատրոնի դիմաց մի քանի տասնյակ երիտասարդ աղջիկներ ու տղաներ պարում էին:
Միջոցառումը գրավել էր քաղաքացիների ուշադրությունը: Անցորդները կանգ էին առնում ու հետևում ուրախ միջոցառմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով:
Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ հանրաքվեով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում