Հնդկաստանը 5.4 մլրդ դոլար կծախսի աղքատներին անվճար դեղորայքով ապահովելու համար
Հնդկաստանը մտադիր է 5.4 մլրդ դոլար տրամադրել աղքատների համար անվճար դեղորայք տրամադրելու ծրագրի վրա: Այս ծրագրի շրջանակում գնվելու են «ջեներիկներ»` թանկ դեղորայքի մատչելի տեսակները: Ըստ այդմ, առաջիկա հինգ տարիներին այս ծրագրից կարող է օգտվել երկրի 1.2 միլիարդանոց բնակչության շուրջ կեսը:
«Ուտռո.ռու»-ն գրում է, ծրագիրը որոշակի վերապահումներ ունի: Այդպես, դրա շրջանակում արգելվելու է բրենդային դեղորայքի օգտագործումը բժշկի կողմից և եթե բժիշկը հիվանդի համար դուրս գրի այնպիսի դեղորայք, որն արտադրվում է խոշոր ընկերության կողմից` նա կտուգանվի: Իսկ պետական բուժհաստատություններին կթույլատրվի սեփական բյուջեի միայն 5 տոկոսն ուղղել բրենդավորված դեղորայքի գնմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա