Կհաջողվի՞ Գեղամյանին շանթ ու կայծակ արձակել Մոնակոյում
«Հրապարակը» տեղեկացնում է, որ հուլիսի 5-9-ը Մոնակոյում տեղի կունենա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որին առաջին անգամ կմասնակցի Արտաշես Գեղամյանի ղեկավարած ԱԺ պատվիրակությունը: «Գեղամյանի բեմելը բավականին հետաքրքիր է ստացվելու Մոնակոյում, որովհետև վեհաժողովում Լատվիայից Վ. Աբրամիկեի զեկույցում առանձին կետ կա տարածքային ամբողջականության մասին, որն ինքնին Ռուսաստանի դեմ է, սակայն Ղարաբաղին չառնչվել չի կարող: Այնպես որ, Գեղամյանը պետք է հաճելին համակցի օգտակարի հետ և կարողանա ինքնորոշման թեզը ևս ներառել ընդունվելիք բանաձևի մեջ՝ դրան գումարելով ուժի չկիրառման մասին թեզը ևս: Կհաջողվի՞ հայոց ԱԺ-ում շանթ ու կայծակ արձակող Մամիկոնիչին դա այլոց բեմերում ևս, կերևա առաջիկայում»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները