Վ. Հովհաննիսյանը համոզված չէ, որ Վիտալի Բալասանյանը կարող է ավելին անել, քան Բակո Սահակյանը
«Հրապարակի» հարցին` «Սպասվո՞ւմ են մեծ փոփոխություններ Գերագույն մարմնի կազմում այսօր մեկնարկելիք ԳԺ աշխատանքների արդյունքում», ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը պատասխանել է, որ ԳԺ-ն ունի այդ իրավասությունները և կարող է այն ամբողջովին իրացնել: Ինչ վերաբերում է ԼՂ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի շուրջ ՀՅԴ-ում ստեղծված իրավիճակին, Վահան Հովհաննիսյանն ասել է. «Արդյո՞ք Վիտալին կարող է այսօրվա պայմաններում շրջադարձային այնպիսի փոփոխություններ իրականացնել Ղարաբաղում, որոնք չի կարող անել Բակո Սահակյանը, արդյո՞ք Ղարաբաղում Վիտալիի նախագահ դառնալը շրջադարձային կլինի Ղարաբաղի համար: Ես դրանում համոզված չեմ, և միայն հանգամանքը, որ նա ՀՅԴ ֆրակցիայից է, չի տալիս այդ համոզմունքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները