Հացահատիկի թանկացմանը հետևելու է մսի ու մսամթերքի թանկացումը
Հացահատիկի միջազգային գները կրկին բարձրանում են: ՌԴ ԶԼՄ-ների փոխանցմամբ, երեկ սևծովյան նավահանգիստներում 4-րդ կարգի հացահատիկի մեկ տոննայի գինը հասել է 8900 ռուբլու` սահմանելով նոր պատմական ռեկորդ: Ընդամենը 2-3 օր առաջ սա կազմում էր 8100-8300 ռուբլի: Իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն կարգի հացահատիկի տոննան արժեր 7100 ռուբլի: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը» ու ավելացնում. «Հացահատիկի թանկացումը բացատրվում է ՌԴ-ում հացահատիկի սպասվող ցածր բերքով (94 միլիոն տոննայի փոխարեն` սպասվում է 85 մլն տոննա բերք) և Ամերիկա մայրցամաքում հաստատված երաշտով: Միջազգային շուկաներում ռուսական հացահատիկի հիմնական մրցակից ֆրանսիական հացահատիկը ևս թանկացել է` հասնելով տոննայի դիմաց 235 եվրոյի: Մեկ շաբաթվա ընթացքում սա թանկացել է մոտ 15 տոկոսով: Հացահատիկի թանկացմանը, ըստ փորձագետների, հետևելու է մսի ու մսամթերքների թանկացումը: Հացահատիկի 10 տոկոս թանկացումը հանգեցնում է մսեղենի 3.5-4 տոկոս թանկացման: Դժվար չէ կռահել, որ առաջիկայում Հայաստանում ևս հացը և այլ մթերքները թանկանալու են»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները